Այսօր` հոկտեմբերի 12-ին, Բաքվում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումը կանցկացնեն ֆուտբոլի Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային հավաքականները: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմուդ Օզգեները բացառել է տասը տարվա վաղեմության ծեծկռտուքի կրկնությունը խաղադաշտում:

«Չեմ կարծում, որ պետք է այդ մասին խոսել ֆուտբոլիստների հետ: Նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են: Չեմ կարծում, թե կկրկնվի տասը տարվա վաղեմության իրադարձությունը: Մենք չենք ուզում տհաճ իրավիճակներ: Հավատում եմ, որ հանդիպումը կանցնի ավելի եղբայրական մթնոլորտում: Այդպիսի խաղերում մենք միայն դրականը պետք է տեսնենք»,- «Ազերիսպորտին» ասել է Օզգեները: