Կարիբյան ծովում՝ Պուերտո Ռիկոյի ափերին, ավելի քան 500 ուղեւորի փոխադրող նավ է հրդեհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության ծառայությունը:
«Առափնյա պահպանության ծառայությունը պատասխանել է ուղեւորատար նավի աղետի ազդանշանին, որը գտնվել է Սան Խուանից 1 մղոն (շուրջ 1.8 կմ) հեռավորությամբ: Հաղորդվում է 512 ուղեւորի մասին»,- ասված է գերատեսչության Twitter-ի էջում:
Սոցցանցերում հրապարակվող լուսանկարներում մեծ նավ է երեւում՝ ծխի քուլաներով պատված: Ականատեսների խոսքով՝ նավը կոչվում է Caribbean Fantasy:





























