Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ մյուսների հետ տեսահամաժողովի միջոցով դեմ առ դեմ հանդիպում է պահանջում: Այդ մասին հայտնել է փաստաբան Վիտալի Սերդյուկը, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նրա խոսքով, Յանուկովիչը գլխավոր դատախազությունից պահանջում է միաժամանակ հարցաքննել իրեն եւ նախագահ Պյոտր Պորոշենկոյին, նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբեյին, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, ԱԱՊԽ-ի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին:
«Դատավարության հրապարակայնության ապահովման համար Վիկտոր Յանուկովիչը պնդում է, որ դատարանում հարցաքննություն կատարվի Ուկրաինայի ՔԻՕ-ի 225 հոդվածի 1-ին մասին համապատասխան», — հայտնել են փաստաբանները:
Պատասխանելով ճշգրտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ Յանուկովիչը պատրաստ է Ուկրաինա գալ, Սերդյուկը պատասխանել է` ոչ:





























