Այս առավոտ Շրի Լանկայի հյուսիսում ամբողջ արագությամբ ընթացող ուղեւորատար գնացքը մահացու հարվածել է հասուն փղին եւ նրա երեք ձագին, ուղեւորները քերծվածքներ են ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Շրի Լանկայի երկաթուղու ներկայացուցիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Արագընթաց գնացքի ճանապարհին հայտնված փղերի հոտն ընթանում էր վերջերս նորոգված երկաթուղագծով, որն անցնում է ջունգլիներով, երկրի մայրաքաղաք Կոլոմբոյից 260 կմ հեռավորության վրա` Չեդդիկուլամի շրջանում: Դա Շրի Լանկայի պատմության մեջ երկրում խորապես հարգված այդ կենդանիների մասնակցությամբ ամենաողբերգական վթարն էր,- հայտնել է նա: Մարդիկ գործնականում չեն տուժել, բայց  փղերը տեղում մահացել են»:

Չնայած այն բանին, որ փղերը Շրի Լանկայում սրբազան են համարվում եւ պաշտպանված են օրենքով, ամեն  տարի այստեղ մոտ 200 առանձնյակ է մահանում առավելապես ֆերմերների ձեռքից, որոնց հողեր նրանք մտնում են` սնունդ փնտրելով: Իրենց հերթին, դիակապտությամբ զբաղվող փղերը տարեկան մոտ    50 մարդ են սպանում, տրորում են իրենց բնակավայրին մոտ գտնվող խրճիթները տեղացի բնակիչների հետ միասին:  Փղային բնակչության վերջին մարդահամարի տվյալների համաձայն, Շրի Լանկայում մոտ յոթ հազար թանձրամորթ հսկա է ապրում: