Ֆրանսիայում Նիմ եւ Մոնպելիե քաղաքների միջեւ երթեւեկող գնացքի վթարի հետեւանքով ավելի քան 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Bleu-ն:
Ռադիոկայանի տվյալներով՝ գնացքը բախվել է փոթորկից հետո երկաթուղային գծերի վրա ընկած ծառին:
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել եւս 50 տուժածի մասին:





























