Վաղը` հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երեւան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջ՝ «Մարդիկ եւ շները։ Ումի՞ց եւ ինչպե՞ս պաշտպանել մեր ընտանի կենդանիներին» թեմայով։

Նախկինում շներ են պահել տունը վայրի կենդանիներից պաշտպանելու եւ որսորդության համար։ Այսօր ավելի հաճախ շուն են պահում դրական զգացողությունների համար, որոնք հաճախ պակասում են մարդկանց շփման մեջ։ Բայց որքանո՞վ են ճիշտ մարդիկ դաստիարակում իրենց կենդանիներին։ Ինչու՞ են մեր չորքոտանի բարեկամները երբեմն վերածվում մարդասպան շների։ Ինչու՞ են տերերի կողմից ազատ արձակված կենդանիները փողոցում հայտնվում։ Ի՞նչ պետք է իմանան ընտանի կենդանիներ ունեցող մարդիկ։ Այս եւ այլ հարցեր կքննարկվեն տեսակամուրջի ընթացքում։

Տեսամակուրջի երեւանյան մասնակիցներն են Pro Paws բարեգործական միության ներկայացուցիչ Նարե Արամյանը, «Փրկեք կենդանիներին» բարեգործական ՀԿ նախագահ Նունե Մեհրաբյանը, Հայաստանի վայրի բնության եւ մշակութային ժառանգության պահպանության հիմնադրամի (FPWC) անդամ Եվա Մարտիրոսյանը։

Մոսկովյան մասնակիցներն են. էթոլոգ, ընտանի կենդանիների մասին «Էներգիա», «Կենդանիների կյանք», Discovery, Moscow Times հոդվածների հեղինակ Անդրեյ Նեուրոնովը, Ռուսաստանի կինոլոգների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ինշակովը։

Թբիլիսիի մասնակիցներն են. Վրաստանի կինոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Գիա Գիորգաձեն, անասնաբույժ, Թբիլիսիի կինոլոգների ակումբի նախագահ Իննա Ռուխաձեն։