Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նամակ է փոխանցել եւ նրա հետ քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտության ու ներպաղեստինյան կարգավորման հարցեր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է արտաքին քաղաքականության հարցերով Աբասի խորհրդական Մաժդի ալ-Հալդին՝ չբացահայտելով, սակայն, նամակի բովանդակությունը:
«Նախագահ Աբասը հանդիպել է Ռուսաստանի նախագահի պատվիրակի հետ: Նրանք քննարկել են, մասնավորապես, պաղեստինյան հարցը եւ տարածաշրջանային արդիական խնդիրներ»,- ասել է Աբասի խորհրդականը:
Նախօրեին էլ Միխայիլ Բոգդանովը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Գազայի հատվածը վերահսկող իսլամական ընդդիմության առաջնորդ, ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Հալեդ Մաշաալեմի հետ:





























