Մերձմոսկվայի Բալաշիխի շրջանում՝ Շչելկովյան մայրուղում իրավապահների վրա հարձակում իրականացրած անձինք ծագումով Կովկասից են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրազենով եւ կացիններով ճանապարհա-պարեկային ծառայության (ՃՊԾ) պահակակետի ոստիկանների վրա հարձակված անձինք Միջին Ասիայից են: Իրավապահ մարմինների աղբյուրը Life-ին հայտնել էր հանցագործների տվյալները՝ 18-ամյա Իսրայիլով Ս. եւ 21-ամյա Մուրդալով Ու.:

Հարձակման հետեւանքով երկու իրավապահներ վիրավորվել են, մեկի վիճակը ծանր է: Հարձակվողները գնդակահարվել են: Նրանցից մեկը գնդակահարվել է տեղում, երկրորդը հաջողել է փախչել անտառ, որտեղ ոստիկանները փորձել են բռնել նրան, բայց դիմադրել է:

Հանցագործներին տեսագրել է տեսահսկման խցիկը, երբ նրանք խանութում կացին են գնել: