Թուրքիայի արեւելքում պայթյունի հետեւանքով շուրջ 20 մարդ է վիրավորվել: Ականապատ ավտոմեքենան պայթել է Իրանի հետ սահմանակից Վան նահանգում:
Հաղորդվում է, որ ոստիկանական բաժանմունքի մոտ գրանցված պայթյունի հետեւանքով տուժածների թվում քաղաքացիական անձինք կան:
Առայժմ տարածաշրջանում գործող որեւէ խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:





























