Ուկրաինայի նախկին վարչապետ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը քննադատել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու կոչերը, որոնք հնչում են Արեւմուտքում: Այս մասւին գրում է Financial Times-ը:
«Եվրոպայում սկսել են տարբեր ձայներ հնչել՝ եկեք հանենք պատժամիջոցները, Ռուսաստանի հետ երկխոսության նոր տեսակ կառուցենք, եկեք ավելի բաց լինենք համագործակցության համար»,- ասել է պարբերականին Յացենյուկը:
Նրա կարծիքով՝ դրանք թուլության ձայներ են: Ընդ որում, նախկին վարչապետը խոստովանել է, որ ԵՄ-ի համար հեշտ չի լինի հերթական անգամ երկարաձգել հակառուսական պատժամիջոցները:
Բացի այդ, Յացենյուկը Արեւմուտքին կոչ է արել մեծացնել Կիեւի աջակցությունը:





























