Քալիֆորնիայում ավելի քան 35 հազար տների բնակիչներ լքել են իրենց բնակության վայրը անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Շատերը տարհանման ժամանակ չեն կարողացել իրենց հետ տանել ընտանի կենդանիներին եւ անասուններին: Պարբերականի փոխանցմամբ՝ տարհանվել է մոտ 300 կենդանի, որոնց թվում՝ ձիեր, այծեր, լամաներ, հավեր եւ կրիաներ:
Հրդեհն արդեն կլանել է 100 քառ/կմ տարածք: Այն արագ տարածվում է: Հրդեհի բռնկման պատճառները հստակ հայտնի չեն:





























