Արգենտինայում դատարանն իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հետաքննություն է սկսել: Դատավոր Մարիա Սերվինին նման որոշում է կայացրել ի պատասխան  իսպանական Պատմական հիշողության վերականգնման ասոցիացիայի հարցմանը:   Այդ մասին հայտնել են հենց կազմակերպությունից:   

Դատավոր Սերվինին  արդեն հետաքննում է Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի մի շարք հանցագործություններ եւ Լորկայի գործը դարձել է նրա հետաքննության թղթապանակներից մեկը: Իսպանացի բանաստեղծը եւ դրամատուրգը ձախ գաղափարների կողմնակից էր եւ աջակցում էր իսպանական հանրապետությանը: Նա իր հակառակորդների` ֆրանկիստների կողմից ձերբակալվել է Գրանադայում Քաղաքացիական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո: 

Ենթադրաբար, Լորկան գնդակահարվել է իր ձերբակալության հաջորդ օրը: Նրա մնացորդներն այդպես էլ չեն հայտնաբերվել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:  

Պատմաբաններն Իսպանիայում Քաղաքացիական պատերազմում երկու կողմից զոհվածների թիվը գնահատում են 500 հազար մարդ: