ԱՄՆ-ն սկսել է միջուկային զինամթերքը Թուրքիայից տեղափոխել Ռումինիայի «Դեւեսելու» բազա ռազմական հեղաշրջումից հետո Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների վատացման հետեւանքով,  հայտնում է  Euroactiv-ը:

Նրանց խոսքով, տեղափոխմանը տեխնիկական բարդություններ են ուղեկցում: 

«Այնքան հեշտ չէ ավելի քան 20 միջուկային ռումբ տեղափոխելը», — հայտնել է պարբերականի զրուցակիցներից մեկը: 

Նշվում է, որ չհաստատված տվյալներով, Ինջիրլիկի թուրքական ավիաբազայում ԱՄՆ-ի մարտավարական միջուկային զենքի մոտ 50 միավոր է տեղակայված: 

Հուլիսի 16-ի գիշերը ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված` թուրքական իշխանություններն անջատել էին բազայի էլեկտրականության մատակարարումը եւ արգելել էին թռիչքները նրա տարածքից: Բացի այդ, նրանք բազայի հրամանատարին ձերբակալել էին հեղաշրջման փորձին մասնակցության համար: