Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի բժշկին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահն այսօր այցելել է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գիտական կենտրոն` շնորհավորելու կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
Հանրապետության նախագահը քաջառողություն է մաղթել անվանի ուռուցքաբանին` նշելով, որ նա տասնամյակներ շարունակ անմնացորդ նվիրումով ծառայել է բնակչության առողջության պահպանման գործին` արժանանալով մեծ հարգանքի ու ճանաչման:
«Ուրախ եմ եւ հպարտ Ձեզանով: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Դուք մեծ բարեխղճությամբ եւ հետեւողականությամբ անում եք մեր ժողովրդի համար: Մաղթում եմ, որ դեռեւս երկար տարիներ շարունակեք իրականացնել Ձեր դժվարին, բայց շատ կարեւոր առաքելությունը»,- ասել է երկրի ղեկավարը:



















