ԱՄՆ իշխանությունները չեն ցանկանում սիրիական կարգավորման հարցերում վարկաբեկել Ռուսաստանին եւ կոնսենսուս են փնտրում: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ը «միամիտ» չի՞ թվում Իրանում գտնվող բազայից Սիրիայում գրոհայինների դիրքերին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հասցրած ավիահարվածների մասին տեղեկություններին ֆոնին, Քիրբին նշել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ «պետք է զգուշավոր լինի»:

«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ը միամիտ է թվում: Նրանք հայտարարել են քաղաքական կարգավորման փնտրտուքի, անցումային կառավարության մասին, որպեսզի սիրիացի ժողովուրդն ունենա այն կառավարությունը, որը ցանկանում է: Դա բարդ է ընկալել նրանց իրականացրած ավիահարվածների հետ կապված»,- ասել Քիրբին CNN-ի հետ զրույցում:

«ԱՄՆ նպատակն է չվարկաբեկել Ռուսաստանին, որպեսզի ՌԴ իշխանությունները իսկապես ներդրում ունենան քաղաքական կարգավորման հարցում, ինչի մասին խոսվել է, եւ ինչը, նրանց խոսքով, իրենք ցանկանում են: Կար ժամանակ, երբ ռուսները ցույց են տվել, որ ճնշում են գործադրում նախագահ Բաշար Ասադի վրա բռնության մակարդակը նվազեցնելու համար»,- ասել է Քիրբին:

Նա նշել է, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում: «Մեր թիմերը փորձում են առաջարկություններ մշակել՝ հակամարտության իրական դադարեցման համար»,- նշել է Քիրբին:

Ի պատասխան հարցին՝ հիասթափված չէ՞ ԱՄՆ-ը միջազգային մակարդակում սիրիական խնդրի լուծման հարցում ազդեցության բացակայության պատճառով, Քիրբին ասել է, որ հարցը ազդեցության մասին չէ, այլ կոնսենսուսի կարեւորության: