ԻՊ ահաբեկչական խմբավորման ավելի քան 700 գրոհային է ոչնչացվել Իրաքի արեւմուտքում գտնվող Անբար նահանգում շարունակվող գործողության ընթացքում: Այդ մասին հայտնել է այդ շրջանում զինված ուժերի հրամանատար գեներալ Իսմայիլ ալ-Մահլուլը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«ԻՊ-ի մոտ 700 անդամ է սպանվել Էլ-Խալիլ քաղաքի ազատագրման գործողության սկզբից ի վեր (Բաղդադից 90 կմ դեպի արեւմուտք)», - սպայի է մեջբերում «Աշ-Շարկ ալ-Աուսատ» պարբերականը: Նրա խոսքով, ներկայումս ուժայինները սանրում են բնակավայրի տարածքը, որպեսզի այնտեղ մշտական հիմքի վրա ստորաբաժանումներ տեղակայեն: 

Էլ-Խալիլը տեղակայված է նահանգի երկու խոշոր քաղաքի` վարչական կենտրոն Ռամալիի եւ Էլ-Ֆալուջայի միջեւ: Երկու բնակավայրի նկատմամբ վերահսկողությունը վերականգնվել էր այս տարի` ավելի վաղ, ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայի երկու լայնածավալ արշավի ընթացքում: