Տաթեւում կառուցվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին պետք է ընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում, այսօր` հոկտեմբերի 12-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը։ Այդ մասին արդեն բանակցություններ են տարվում հրատարակիչների հետ։

Հիշեցնենք, որ Տաթեւ-Հալիձոր ճոպանուղին ունի 5,7 կմ երկարություն, բացումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին։ Հոկտեմբերի 23-ից ճոպանուղին հասանելի կլինի բոլոր ցանկացողների համար: