Մեծ Բրիտանիայում շաքարի բարձր պարունակությամբ ոչ ալկոհոլային ըմպելիքների հարկ կսահմանվի՝ մանկական ճարպակալման դեմ պայքարի նպատակով: Այս մասին նշված է Միացյալ Թագավորության կառավարության մամուլի հաղորդագրության մեջ:
Կհարկվեն այն ոչ ալկոհոլային ըմպելիքները, որոնց 100 միլիլիտրում կպարունակվի 5 գրամից ավելի շաքար: Եթե ըմպելիքը պարունակի 8 տոկոսից ավելի շաքար, ավելի մեծ գումար կհարկվի: Հարկման չեն ենթարկվի կաթի բարձր պարունակությամբ ըմպելիքները, քանի որ այն կարեւոր է առողջ սննդակարգի համար:
Նախատեսվում է հավաքված միջոցներն ուղղել դպրոցահասակ երեխաների ֆիզիկական ակտիվության եւ սնունդի հավասարակշռման խթանմանը: Նշվում է, որ մոտ 60 հասարակական կազմակերպություններ կոչ են արել ներդնել շաքար պարունակող ըմպելիքների հարկում:
Կառավարությունը պլանավորել է 2017 թվականին տվյալ հարկը ներկայացնել օրինագծի տեսքով, որի կիրառումը նախատեսված է 2018 թվականին: Այս հետաձգումը շաքար պարունակող ըմպելիքներ արտադրողներին հնարավորություն կտա փոխել իրենց արտադրանքի բաղադրակազմը՝ հարկի վճարումից խուսափելու համար: Նշենք, որ Մեծ Բրիտանիայի ոչ ալկոհոլային ըմպելիքների ճյուղի ներկայացուցիչները դժգոհ են հարկի սահմանումից եւ այն «պատժիչ» միջոց են որակել:





























