Ճապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարում կներկայացնի երկրի պատմության մեջ ամենախոշոր ռազմական բյուջեն, որը նախատեսում է, մասնավորապես, ուժեղացնել պաշտպանությունը հյուսիսկորեական հրթիռներից եւ  Հարավչինական ծովում Չինաստանին դիմակայելու համար սուզանավ կառուցել, հայտնում է NHK-ը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտպանական ծախսերը 2017-ին կաճեն 2.3 տոկոսով եւ կկազմեն 5.16 տրլն իեն՝ 51.6 մլրդ դոլար:

Ճապոնիայի ռազմական ծախսերի աճը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումներով, այդ թվում վերջերս բարեհաջող գործարկած բալիստիկ հրթիռով, որը հասել էր ճապոնական բացառիկ տնտեսական գոտուն՝ չնայած Տոկիոյի եւ Վաշինգթոնի ունեցած՝ հրթիռների որսման եւ նախազգուշացման միջոցների: