Վենեսուելայում հեղաշրջման փորձի դեպքում ես կգործեմ շատ ավելի կոշտ, քան իմ թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը: Այս մասին ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, մեր հետ համեմատած, ոչինչ կթվա, եթե այստեղ նրանք (ընդդմիությունը) պետական հեղաշրջման փորձ ձեռնարկեն»,- ասել է Մադուրոն Մոնագասի նահանգում իր ելույթի ժամանակ:
Մադուրոյի կարծիքով Վենեսուելայի ժողովուրդն այդպիսի իրավիճակում կմիավորվի, որպեսզի դիմակայի հեղաշրջման փորձին եւ երկրում խաղաղություն ապահովի: «Իմ ուղերձը հետեւյալն է. եթե այստեղ աջակողմյան ուժերը հեղաշրջման փորձ ձեռնարկեն, ես օրենքներն այնպես կկիրառեմ, ինչպես նախկինում դրանք չեն գործածվել»,- ասել է Մադուրոն:





























