Մեքսիկացի ոստիկանները անցյալ տարի՝ Միչոական նահանգում բախման ժամանակ, 22 մարդու են սպանել: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Մարդու իրավունքների հարցերով ազգային հանձնաժողովը, փոխանցում է BBC-ն:

Հանձնաժողովը հետաքննել է 2015-ի մայիսին ծագած բախումը: Այն ժամանակ սպանվել էր թմրակարտելի 42 ենթադրյալ անդամ եւ ոստիկանության մեկ սպա: Իշխանությունները հայտնել էին, որ մարդու իրավունքների ոտնահարումներ չեն եղել:

Պաշտոնյաները պնդում էին, որ բռնությունների ալիքը պայմանավորված է պատերազմով, որը վարում էին տեղի թմրաբանդաները: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ զոհերը, ենթադրաբար, կարտելներից մեկի անդամներն են եղել:

Հանձնաժողովի տվյալներով՝ 40 զոհի սպանել են, մեկ մարդ մահացել է հրդեհի ժամանակ, եւս մեկը մեքենայի տակ է ընկել:

Հաղորդվում է անեւ, որ ոստիկաններն առնվազն 2 մարդու խոշտանգումների են ենթարկել: