Մոսկվայի քաղաքացիական ակտերի գրանցման վարչությունը հրապարակել է այս տարվա նորածինների ամենանսովոր անունների ցուցակը։

Դրանց թվում են՝ Օկեանա, Ռադոստ (Ուրախություն), Կիտ, Օգնեսլավ, Երեմեյ-Պոկրովիտել, Լուկա-Սչաստյե (Լուկա Երջանկություն) եւ Սամերսետ Օուշեն։

Ամենատարածված անունների ցուցակը չի փոխվել։ Աղջիկներին ամենաշատն անվանակոչում են Մարիա, Անաստասիա եւ Դարյա։ Տղաների անունների թվում հինգ տարի շարունակ առաջին տեղում է Ալեքսանդրը։

Հատկանշական է հատկապես Սչաստյե (Երջանկություն) անունը։ Եթե ռուսների համար այն անսովոր է, ապա հայերի մոտ Երջանիկ անունը բավական տարածված է։

Նշենք, որ 2010 թվականի 5 ամիսների արդյունքներով, Հայաստանում նորածիններին ամենաշատը Մանե եւ Նարեկ անուններն են տրվել։ Տարածված են նաեւ Միլենա եւ Անի, տղաների շրջանում՝ Դավիթ եւ Գոռ անունները։

Հետաքրքիր է, որ անցած տարի աղջիներին ամենաշատը տրվել էր Անի անունը, իսկ հետո միայն Միլենան եւ Էլենը։