«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում  հայտնել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Պաշտպանը դեռ չի տեսակցել նրա հետ, առողջական վիճակի մասին  մանրամասներ չունի։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում։

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին  հուլիսի 27-ին  ոտքի հրազենային վիրավորում  են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։  Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել)։