Դատական կատարածուները փաստաբան Մարկ Ֆեյգինի Ռուսաստանից մեկնելու ճանապարհը փակել են դաշնամուրի պատճառով, որը ապահարզանից հետո ունեցվածքը բաժանելիս նա չի փոխանցել նախկին կնոջը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա նախկին կնոջ փաստաբանին՝՝ Սվետլանա Պոդկոլզինային:
Նրա խոսքով՝ Ֆեյգինը դատարանի որոշումն ամբողջությամբ չի կատարել: Նա նախկին կնոջը փող է փոխանցել, սակայն չի վերադարձրել թանկարժեք երաժշտական գործիքը (Schimmel-ի դաշնամուրը):
Պոդկոլզինան նշել է, որ իր վստահորդը նախկին ամուսնուն զգուշացրել է՝ եթե ամբողջությամբ չկատարի դատարանի որոշումը, ապա ինքը ստիպված կլինի խնդրել արգելել նրա Ռուսաստանից մեկնումը:
BBC-ի հետ զրույցում Ֆեյգինը ժխտել է, որ իրեն Ռուսաստանից մեկնել արգելել են դաշնամուրը վերադարձնելու նախկին կնոջ պահանջի պատճառով, եւ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է համարել: