40 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Յուրի Բորցովը։ Որպես մահվան պատճառ նշվում է կաթվածը։
Յուրի Բորցովը Լիպեցկի մարզային խորհրդում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարն էր, ինչպես նաեւ բնական հյութերի եւ մանկական սննդի արտադրությամբ զբաղվող «Լեբեդյանսկի» ԲԲԸ նախկին համասեփականատերը։ Նրան էր պատկանում «Յա», «Տոնուս», «Ֆրուկտովի սադ» հյութերի եւ նեկտարների արտադրությունը:
Ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում էր 510 մլն դոլար։ Յուրի Բորցովը 4 երեխա ունի։





























