Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իտալիա – Սերբիա ընտրական հանդիպումը ֆուտբոլասերների անկարգությունների պատճառով հետաձգվել է: Ագրեսիվ տրամադրված ֆուտբոլասերները խաղից առաջ նախ` առարկաներ են նետել իտալացի ոստիկանների վրա, ապա` մոտեցել են Սերբիայի հավաքականի ավտոբուսին եւ քարկոծել: Նույնիսկ դարպասապահ Ստոյկովիչը վնասվածք է ստացել: Անկարգությունները շարունակվել են Ջենովայի ստադիոնում:
Սերբ ֆանատները դիմակներով բարձրացել են պատերի վրա եւ պատռել են ֆուտբոլասերներին պաշտպանող ցանցերը: Նաեւ ճայթռուկներ են նետել խաղադաշտ:
Ձգձգումից հետո սկսված խաղում ֆուտբոլիստները վեց րոպե են անցկացրել, որից հետո դարձյալ սկսված անկարգությունների հետեւանքով մրցավարներն ու ֆուտբոլային պաշտոնյաները որոշել են դադարեցնել հանդիպումը:





























