Եվրոպայում ավարտվեց ազգային հավաքականների ֆուտբոլային մրցաշրջանը: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականն աննախադեպ միջանկյալ արդյունքով է գնում ձմեռային արձակուրդի: Վարդան Մինասյանի հավաքականը B խմբում 7 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը` ունենալով խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերությունը: Հոկտեմբերի 12-ին մեր թիմը 4:0 հաշվով ջախջախեց Անդորրային` 18 տարվա պատմության մեջ տանելով ամենախոշոր հաղթանակը. 1997-ին Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով պարտության էր մատնել Ալբանիային:   

Իսկ B խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեց Ռուսաստանի հավաքականը, որը Սկոպյեում 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային եւ վաստակեց 9 միավոր: Ռուսները հաղթեցին Կերժակովի գոլի եւ դարպասապահ Ակինֆեեւի շնորհիվ, որը հետ մղեց 11 մետրանոց հարվածը:

Արձակուրդից հետո Հայաստանն ու Ռուսաստանը մրցաշրջանը կսկսեն մարտի 26-ին Երեւանում կայանալիք խաղով:

Երրորդ եւ չորրորդ տեղերում են Իռլանդիայի եւ Սլովակիայի հավաքականները, որոնք այսօր խաղացին ոչ ոքի` 1:1 հաշվով: Իռլանդացիների կազմում 11 մետրանոց չկարողացավ իրացնել Քինը:

 B խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Ռուսաստան 4 3 0 1 6-3 9
Հայաստան 4 2 1 1 9-4 7
Իռլանդիա 4 2 1 1 7-5 7
Սլովակիա  
4 2 1 1 4-4 7
Մակեդոնիա
4 1 1 2 4-4 4
Անդորրա
4 0 0 4 1-11 0