«Երկաթյա լեդի» Մարգարեթ Թետչերը հոկտեմբերի 13 նշում է իր 85 ամյակը: Թետչերը երեք անգամ հաղթանակ է բերել պահպանողականներին համընդհանուր ընտրություններում ( 1979, 1983 եւ 1987 թվականներին) եւ ղեկավարել է երկիրը 1979 թվականի մայիսի 4 մինչեւ 1990 թվականի նոյեմբերի 28-ը:
Լիվերպուլի դուքս Ռոբերտ Ջենքինսոնի (1812-1827) ղեկավարման ժամանակներից երկրի ոչ մի վարչապետի չի հաջողվել հիմնավորվել Դաունինգ- սթրիթում այդքան երկար: Նրա հայացքները կիսում են Թոնի Բլերը եւ Գորդոն Բրաունը, գրում է Newsru.com.
Դեռ Թետչերի կենդանության օրոք, հասարակությունը քննարկում էր այն հարցը, թե ինքը Ուինսթոն Չերչիլի նման, մահվանից հետո կարժանանա՞ բարձրագույն պարգեւի` պետական թաղման տեսքով:
2008 թվականին Մարգարետ Թետչերն այդ հարցը քննարկել է թագուհի Էլիզաբեթ II-ի եւ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Գորդոն Բրաունի հետ եւ ցանկություն հայտնել թաղվել լոնդոնյան Սուրբ Պավելի տաճարում:




























