Իրանի արեւմտյան հատվածում գտնվող Խորամաբան ռազմաբազայում հոկտեմբերի  12-ին պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է մի քանի մարդ, մի քանիսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Որպես միջադեպի նախնական պատճառ է բերվում հրդեհը ռազմապաշարի պահեստում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ ահաբեկչության վարկածը բացառվում է: Նախնական տվյալներով  մահացել է  12, մարմնական վնասվածքներ ստացել` 20 մարդ: