Իտալիայում երկրաշարժների զոհերի թիվը կտրուկ աճել է, հասնելով 37-ի: Այս մասին հայտնում է Il Messaggero-ն:

Վերլուծաբանները վստահ են, որ օրվա ընթացքում այս թիվը անշեղորեն կաճի:

Հիմա բոլոր տուժած քաղաքներում փրկարարական աշխատանքներ են իրականացվում, ԱԻՆ-ի, հրշեջ աշխատակիցների մասնակցությամբ: Իշխանությունների խոսքով առաջնային նպատակը «փլատակների տակից ողջ մնացածներին հանելն է»: