Աշխարհի 22 երկրներում լույս է տեսնում Հարավ-աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի նոր գիրքը. «Զրույցներ ինքս ինչ հետ»: Այն գրվել է արխիվային նյութերի, գրառումների, տեսանյութերի, նամակների եւ անգամ օրացույցում արված նշումների հիման վրա:
1964-ին Մանդելան դատապարտվել էր հակառասիստական ելույթների համար եւ բանտում է անկացրել շուրջ 27 տարի: Իր նամակներից մեկում Մանդելան խոստովանում է, որ ուղղակի կտոր-կտոր էր լինում մաղձից, որ չի կարող օգնել իր ընտանիքին: Մեկ այլ նամակում, որը 1969-ին գրել է իր կնոջը` Վիննին, բացատրել է իր երկու մանկահասակ աղջնակներին, որ կարող են անցնել տարիներ, մինչեւ իրենց հանդիպումը:
Գրքի նախաբանը գրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման. «Մենք տեսնում ենք մարդու, ով պատմություն է կերտել, ով ընտրել է հույսը, ոչ թե վախը»:




























