Չիլիում սկսվել է հանքափորների փրկելու գործողությունը, որոնք ավելի քան երկու ամիս է փակված են հանքահորերից մեկում, հաղորդում է BBC-ն:
Փրկարարներն արդեն դուրս են բերել առաջին հանքափորին` 2 երեխաների հայր, 31-ամյա Ֆլորենցիո Ավալոսին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 5-ին Չիլիի Կոպյապո քաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող հանքահորում, 700 մետր խորության տակ փլուզում էր տեղի ունեցել, որի հետեւանքով ստորերկրյա գերության մեջ էին հայտնվել 32 չիլիացի եւ 1 բոլիվիացի հանքափորներ:





























