Ամերիկյան համասեռամոլներն այլեւ կարող են չթաքցնել իրենց սեռական կողմոնորոշումը: Կալիֆորնիայի Վիրջինիա կենտրոնական մարզի դատարանը վճռել է, որ համասեռամոլների նկատմամբ սահմանափակող օրենքի (այն հայտնի է «Մի հարցրու, մի ասա» սկզբունքով) գործողությունը անհապաղ պետք է դադարեցվի:
«Մի հարցրու, մի ասա» օրենքի էությունն այն է, որ համասեռամոլներին եւ լեսբուհիներին թույլ է տրվում ծառայել ԱՄՆ բանակում, բայց նաեւ նրանց արգելվում է թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Միաժամանակ զինվորական հրամանատարությանն արգելվում է այդ մասին հարցեր տալ համասեռամոլներին:
1993-ին ընդունված «Dont ask, dont tell» օրենքի նախաձեռնողը եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը: Այդ օրենքի համաձայն 1993-ին բանակից հեռացվել են 13 հազար զինվորականներ: Օբամայի վարչակազմը բազմիցս հայտարարել է այդ օրենքի չեղյալ համարելու անհրաժեշտության մասին:
Համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների տվյալներով, 1993-ին բանակից հեռացվածների թիվը կազմում է 13,5 հազար մարդ, գրում է «ՌԻԱ նովոստին»:





























