Ողբերգություն է տեղի ունեցել Չինաստանում: Երկրի հարավում գտնվող Գույչժոու մարզի գյուղերից մեկում, ֆիզկուլտուրայի դասի ժամանակ փլվել է պատը, որի հետեւանքով զոհվել է 5 երեխա եւ ուսուցիչը:

30 մետրանոց պատը երեխաների վրա է փլվել այն պահին, երբ նրանք հանգստանում էին ֆիզկուլտուրայի դասից հետո: Վարկածներից մեկի համաձայն, փլուզման պատճառը շինարարական աշխատանքների անորակ լինելն է եղել: