Բուկերովյան մրցանակ-2010-ը բաժին է հասել 68-ամյա բրիտանացի գրող Հովարդ Ջեքոբսոնին` երգիծական «Ֆինքլերի  խնդիրը» վեպի համար: Այն պատմում է հրեաների կյանքի մասին:

«Ֆինքլերի խնդիրը» գրողի բազմաթիվ գրքերից մեկն է, ով հայտնի է բրիտանացի հրեաների մասին իր հումորիստական ստեղծագործություններով:

Հաղթողն իր մրցանակը` 50 հազար ֆունտ, ստացել է Հիլդհոլլում տեղի ունեցած արարողության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բուկերովյան մրցանակը ստեղծվել է 1968-ին եւ տրվում է ամեն տարի անգլերեն լեզվով ամենալավ պրոզայիկ ստեղծագործության համար: Ստեղծագործության հեղինակը պետք է անպայման լինի Բրիտանիայի, Իռլանդիայի, Զիմբաբվեի կամ մեկ բրիտանական համագործակցության ազգերի երկրներից որեւէ մեկի քաղաքացի: