Թերթն անդրադարձել է մեր մանուկների սիրելի վայրերից մեկին՝ մանկական երկաթուղուն:
«Շատ ծնողներ նախընտրում են իրենց երեխաների ժամանցը կազմակերպել հենց այդ վայրում: Սակայն պարզվում է, որ տարատեսակ ատրակցիոններից օգտվելն այնքան էլ անվտանգ չէ մեր մանուկների համար: Աջակողմյան թունելը, որտեղով ամեն օր հարյուրավոր երեխաներ են անցնում՝ քարուքանդ է, իսկ ձախակողմյան հատվածում պատերը ծածկված են զանազան հայհոյանքներով եւ հակաքրիստոնեական նշաններով, առաստաղից՝ մի քանի տեղից, անմխիթար վիճակի պատճառով անընդհատ կեղտաջրեր են հոսում, թունելի ներսում նաեւ խոնավ է, հակասանիտարական վիճակ»,- գրում է թերթը:
Այս առնչությամբ մանկական երկաթուղու տնօրինությունից «Առավոտի» հարցերին ի պատասխան հայտնել են, որ այս պահին այգում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, փոխվում են գնացքի գծերւ եւ այլն, ընդգրկվելու են նաեւ վերոնշյալ խնդիրները:



























