Անթալիայի Չաղման գյուղի տարեց բնակիչը մահացել է, ընկնելով իր փորած փոսի մեջ:
Թուրքական Posta -ի փոխանցմամբ` Աքիֆ Աչըքգյոզը փորձել է իր դաշտի համար ջուր փնտրել եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ փոս է փորել տվել: Այնուհետեւ, թուրք գյուղացին փորձել է ստուգել, թե փոսում ջուր կա՞, թե` ոչ, կռացել է, կորցրել հավասարակշռությունը եւ ընկել փոսը:
Գյուղացիները վնասվածքներ ստացած Աքիֆին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները պարզել են, որ Աքիֆ Աչըքգյոզը արդեն մահացել է եւ դիակն ուղարկել են դատաբժշկական փորձաքննության:





























