Թերթը արձանագրում է, որ Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատորղական վարչության պետ Հայկ Հարությունյանը երկամսյա արձակուրդի է ուղարկել «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին՝ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ պլանավորված օպերացիան ձախողելու համար:

Ներկայումս «Կոշ» ՔԿՀ պետ է նշանակվել անվտանգության գծով պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, որը մինչ այժմ քրեակատարողական հիմնարկում ստվերային պետի համարում ուներ: Ըստ լուրերի, Մուրադյանին խոստացվել է ՔԿՀ պետի պաշտոնը, եթե նա կարողանա լուծել «Նիկոլի հարցերը»: Այսինքն, Մուրադյանը պետք է կարողանա կասեցնել աշինյանի լրագրողական եւ քաղաքական գործունեությունը: «Անդրանիկ Մուրադյանն արդեն անցել է կոնկրետ գործողությունների, շատ հնարավոր է, սակայն, որ «գրիժա»՝ ճողվածք ստանա, որովհետեւ վերջին օրերին մրսածի տեսք ունի»,- հեգնում է թերթը: