ՆՅու Յորքում սկսվել է Ահմեդ Գայլանիի դատավարությունը: Նա մեղադրվում է Քենիայում եւ Տանզանիայում ԱՄՆ դեսպանատների մոտ 1998 թվականին պայթյունների կազմակերպելու մեջ, որոնց արդյունքում զոհվել էր 224 մարդ:

Վերջին տարիներին Գայլանին գտնվել է Գուանտանամոյի բանտում՝ Կուբայում: Քննության տվյալներով, հանցագործն օգնել է ահաբեկիչներին պայթուցիկի հայթայթման գործում, համակարգել նրանց գործողությունները: Նա նաեւ պատրաստություն է  անցել Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» ճամբարներից մեկում:

Համարվում է, որ Գայլանին ահաբեկիչների մոտ զբաղվել է փաստաթղթերի կեղծմամբ եւ անձամբ ծանոթ է Ուսամա Բեն Լադենին: Նրան մեղադրանք է ներկայացվել 286 կետերով:

Առ այսօր Գուանտանամոյի դատապարտյալներից ոչ ոք չէր կանգնել երդվյալ ատենակալների դատարանի առջեւ: Նման գործերը քննվել են փակ ռազմական տրիբունալներում: