Եվրահանձնաժողովը հաստատում է իր ձգտումը՝ նպաստել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը եւ հարցի լուծման երկարաժամկետ որոշում գտնելուն՝ կոչ անելով կողմերին աբմողջությամբ նվիրվել այդ նպատակների իրակաանցմանը: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի պատասխանում՝ ուղղված Եվրախորհրդարանի պատգամավոր Իոաննիս Կասուլիդեսի հարցմանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:

«Եվրամիությունը միշտ կոչ է արել կողմերին զերծ մնալ ռազմական սպառնալիքներից: ԵՄ-ն այսուհետ եւս ուշադիր հետեւելու է գործընթացի զարգացումներին: ԵՄ-ն ընդգծում է խնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը»,- ասված է Եվրահանձնաժողովի պատասխանում:

Նշենք, որ Կասուլիդեսը դիմել էր Եվրահանձնաժողովին՝ ներկայացնելով Ալիեւի խոսքերը, թե Ադրբեջանը կգնա ռազմական ճանապարհով, եթե խաղաղ բանակցությունները շատ ձգձգվեն: Պատգամավորին վրդովեցրել էր, որ Ալիեւը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով: