Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի ավագ որդին՝ 39-ամյա Կիմ Չեն Նամը հանդես է եկել իշխանությունը հորից որդուն փոխանցելու դեմ:

«Ես անձամբ դեմ եմ իշխանության դինաստիական ժառանգականությանը»,- ասել է Կիմ Չեն Նամը: Նա նշել է, թե իրեն չի հետաքրքրում գերագույն կոչում ստանալը: «Այն, որ ժառանգորդը կլինի իմ եղբայրը, հորս որոշումն է: Կարծում եմ՝ եղբայրս կանի ամեն ինչ, որ ապահովի կորեական ժողովրդի հարուստ կյանքը»,- ասել է Նամը:

Ներկայումս նա ապրում է արտերկրում՝ Չինաստանում եւ Մակաոյում: Ժամանակին նա պետք է դառնար դինաստիայի շարունակողը, սակայն 2001թվականին գաղտնի Ճապոնիա անցնելու նրա փորձը ձախողվել էր:

Կիմ Չեն Իրի հաջորդը կլինի նրա կրտսեր որդին՝ 27-ամյա Կիմ Չեն Ընը: