Webroot ընկերությունը հայտարարել է նոր վիրուսի` «տրոյական ձիու» նոր տարատեսակի հայտնաբերման մասին, որը գողանում է վեբ-կայքերի գաղտնագրերը, հիմնական Firefox, նաեւ Internet Explorer եւ Windows Registry բրաուզերներում:
Տրոյանը հիշում է Firefox-ի գաղտնաբառերը՝ թույլտվություն չհարցնելով օգտատերերից, գրում է MIGnews.com-ը:
Webroot-ը հետազոտել է տրոյանի կոդը եւ հայտնաբերել, որ դրանում առկա են այն ստեղծողի անձնական տվյալներն ու էլեկտրոնային փոստի հասցեն: Ավելի ուշ հայտնաբերվել է նրա էջը Facebook-ում: Ծրագրավորողն ապրում է Իրանի Քիրաջ քաղաքում:



























