Հյուրանոցից իրեր գողանալը հոլիվուդյան աստղերի մոտ բարի ավանդույթ է դարձել: Ընդ որում, ապրանքների ցանկը, որ իրենց հետ տանում են հայտնի մարդիկ, ամեն անգամ համալրվում է նոր անուններով;

Կալիֆորնիայի նահանգապետ, մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերն այդ հարցում գերազանցել է իր բոլոր հնարամիտ գործընկերներին:

Մոսկվայում անցկացրած երեք հագեցած օրերից հետո, «Տերմինատորի» պատվիրակությունն  իր հետ տարել է մի քանի լոգարանային խալաթ եւ հատուկ հավաքածուի «մատրյոշկաները»: Հյուրանոցի աշխատակիցները նշել են, որ խալաթների համար չեն նեղվում, քանի որ դրանք մտնում էին տոմսերի մեջ, սակայն տիկնիկի գողություն առաջին անգամ էր լինում: