Հոկտեմբերի 13-ի առավոտյան Վրաստանում հերթական երկրաշարժն է գրանցվել: Ինչպես հաղորդում են Վրաստանի սեյսմիկ ծառայությունից, ցնցումների ուժգնությունը կազմել է 3,5 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա, Դմանիսի շրջանում: Զոհեր եւ ավիրածություններ չկան:
Նշենք, որ անցած շաբաթ եւս Թբիլիսիում նույն ուժգնության երկրաշարժ էր գրանցվել, հաղորդում է «Գրուզիա-Online»-ը:




























