Հոկտեմբերի 12-ին ժամը 15.08-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ավտոմեքենա է այրվում:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել` 15.35-ին:

Nissan մակնիշի  պետհամարինիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում այրվել են փայտ եւ ձվի տարաներ: Հրդեհի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Գ. Խ.ը ստացել է թեթեւ այրվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: