Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Պակիստան եւ պակիստանցի իր գործընկերոջ հետ այցելել սելավներից ամենաշատ տուժած Մուլթանայի շրջան։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Պակիստանի մայրաքաղաքում տեղադրվել են հսկա պաստառներ, որտեղ պատկերված են Պակիստանի նախագահը, վարչապետը եւ Թուրքիայի վարչապետը։ Թուրքիայից ժամանած պատվիրակության անդամները բավականին զարմացել են, երբ հայտաբերել են, որ պաստառների մեջ Էրդողանը կապուտաչյա է։





























