Լրատվամիջոցների կողմից Բրիտանիայի «ամենառուսամետ»  պատգամավոր ճանաչված Մայքլ Հենքոկը ձերբակալվել է 36-ամյա մի կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու համար:

Փորթմուտի բնակչուհին դիմել էր ոստիկանությանը՝ հայտարարելով, թե 64-ամյա քաղաքական գործիչը, ում նա բողոքել էր իր աղմկոտ հարեւաններից, իրեն սկսել է նվերներ գնել, գիշերները SMS հաղորդագրություններ ուղարկել եւ սեքսուալ բնույթի թափանցիկ ակնարկներ անել, նաեւ մի քանի անգամ բռնի համբուրել է իրեն:

Տուժածը տառապում է անձի սահմանային խանգարմամբ, որն արտահայտվում է ցածր ինքնավերահսկողությամբ, զգացմունքային անկայունությամբ եւ իրականության ոչ կայուն ընկալմամբ, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Պատգամավորը գրավի դիմաց ազատ է արձակվել: Հենքոկը պնդում է, որ երբեք ընտրողների նկատմամբ որեւէ ավելորդություն իրեն թույլ չի տվել: