Դաղստանում կրկին անհանգիստ է՝ օրվա ընթացքում կատարվել է երկրորդ հարձակումը ոստիկանների վրա։ Մախաչկալայի մերձակայքում գտնվող «Կովկաս» մայրուղում երեկոյան անհայտ անձինք հարձակվել են պարեկային ծառայության մեքենայի վրա։

Ավտոմատից ավտոտեսուչների ուղղությամբ կրակահերթեր են արձակել։ Մեքենայում գտնվողներից մեկը մահացել է, մյուսին՝ տեղափոխել են հիվանդանոց։ Հանցագործների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Դերբենտում հրազենից կրակ էին արձակել ոստիկանության քաղաքային բաժնի շենքի ուղղությամբ եւ պայթեցրել էին այդ տարածքում կայանված ավտոմեքենան։ 2 մարդ զոհվել էր, 14-ը ծանր վնասվածքներ էին ստացել։