Ուխտավորներով լի ավտոբուսը պայթեցնելու հետեւանքով Իրաքում վնասվածքներ են ստացել Ադրբեջանի 6 քաղաքացիներ:
Նախապես տեղեկություններ կային, թե վիրավորները եղել են Իրանի քաղաքացիներ, սակայն, ավելի ուշ պարզվել է, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, գրում է ISNA-ն:
Վիրավորներին տեղափոխել են Քազամեյն քաղաքի հիվանդանոց:





























