Ներկա փուլում Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացում չի նախատեսում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով երեկ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Շվեյցարիայի միջնորդությամբ ստորագրված հյտարարությունը:
Թուրքիայի ԱԳ նախարարը NTV-ին տված հարցարզույցում հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է պահպանել լավ հարաբերություններ իր հարեւանների հետ եւ Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատել: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը, նրա խոսքով, «սկսված գործընթացի կարեւոր մասն է»: Դավութօղլուն վահաստիացրել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի յուրաքանչյուր փուլում հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանն ու Թուրքիան Շվեյցարիայի միջնորդությամբ ընթացող բանակցություններում պայմանավորվածության են հասել «ներքին քաղաքական խորհրդակցություններ» սկսել, կապված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատելու արձանագրության» եւ «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու արձանագրության» ստորագրման հետ: «Հիշյալ երկու Արձանագրությունները սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: Ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու Արաձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար: Երկու կողմերը կգործադրեն իրենց առավելագույն ջանքերը վավերացման արագ առաջընթացի համար` համաձայն իրենց սահմանդրական եւ օրենսդրական գործընթացների»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:




























